Լրահոս
Քաղաքական
23:12
27.04.26
202

Հայկական երկաթուղու կառավարումը ռուսներից խլելու հարցը՝ եվրոպական օրակարգո՞ւմ. գաղտնի թղթեր

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ալեքսեյ Շևցովը լրագրողներին հայտնել է, որ Մոլդովայում և Հայաստանում բազմաթիվ ՀԿ-ներ զբաղվում են Ռուսաստանի հետ հարաբերությունների վարկաբեկմամբ։ Հայաստան-Եվրամիություն գագաթնաժողովին ընդառաջ ռուս պաշտոնյայի այս հայտարարությունը և «Հայկական երկաթուղին» ռուսական ընկերությունից խլելու մասին մամուլ արտահոսած գաղտնի փաստաթղթերը փորձագետներին հանգեցնում են այն մտքին, որ Արևմուտքը շարունակում է Հարավային Կովկասում Մոսկվայի դերակատարությունը նվազեցնելու ջանքերը՝ արդեն նաև Հայաստանի միջոցով: