Լրահոս
Արցախ
21:11
17.12.20
78

Հին Թաղեր-Խծաբերդ դիրքերի մերձակայքում հայտնաբերված 9 հայ զինծառայողի մարմին փոխանցվել է հայկական կողմին․ Արցախի ՊԲ

Img default alt hy

Ս.թ դեկտեմբերի 16-ին Արցախի Հանրապետությունում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի կողմից ԱՀ ՊԲ-ին է փոխանցվել, նախնական տեղեկություններով, Հին Թաղեր-Խծաբերդ ուղղությամբ տեղակայված հայկական մարտական դիրքերի մերձակա տարածքում հայտնաբերված 9 հայ զինծառայողի մարմին, որոնց զոհվելու հանգամանքները դեռևս անհայտ են։

Այս մասին հայտնում են Արցախի Պաշտպանության բանակից։

 Ներկա պահին իրականացվում են անհրաժեշտ գործողություններ՝ զինծառայողների զոհվելու հանգամանքներն ու նրանց ինքնությունը պարզելու ուղղությամբ։