Լրահոս
Հասարակական
22:16
20.04.26
159

Հոսող աղբավայր է դարձել Շահի աղբյուրը. աղետ՝ Մայակովսկիում

Աղետալի վիճակ է Կոտայքի մարզի Մայակովսկի գյուղում: Հորդառատ տեղումներից ու ձնհալից, բնակիչների խոսքով, գյուղի միջով հոսող գետի չմաքրման, պաշտպանիչ պատնեշների բացակայության պատճառով Գետառը հունից դուրս է եկել և ողողել մի քանի կիլոմետրանոց ճանապարհը: Տեղ-տեղ ջուրը հասել է մեկ մետր բարձրության, լցվել մարդկանց հողամասերը, քշել-տարել ապրուստի միակ միջոցը: