Լրահոս
Քաղաքական
20:09
16.04.26
102

Ինչի՞ համար են մեղադրվում «Ուժեղ Հայաստանի» անդամներն ու համախոհները. ձայնագրություն է հրապարակվել

Առնվազն 8 ժամ է՝ ձերբակալված են «Ուժեղ Հայաստան» կուսակցության մեկ տասնյակից ավելի անդամներ ու համակիրներ ընտրակաշառք տալու և ստանալու գործով հոդվածով: 

Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնում է, թե կուսակցության անդամների և նրանց հետ համագործակցող կազմակերպությունում որպես աշխատակից գրանցված մի խումբ անձանց կողմից ընտրակաշառք է բաժանվել Արտաշատի մի շարք ընտրողների: