Լրահոս
Հասարակական
12:49
22.04.26
489

Իսակովն ասֆալտապատեցին ու լճակ բացեցին. Մեսրոպ Մանուկյան

Img default alt hy

Շուրջ 10 օր փակեցին Իսակովի պողոտայի մի կողմը՝ ենթադրաբար «ասֆալտ փռելու» համար, փողերը «մսխեցին», արդյո՞ւնքը.  Եկեք շնորհավորենք ՔՊ-ին Երևանում առաջին լճակի բացման կապակցությամբ։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը՝ կից հրապարակելով տեսանյութ։

Նա նավելացրել է. «Իսկ  Նիկոլ Փաշինյան, կարո՞ղ է սա այն 8 խոստացած ջրամբարներից առաջինն էր։

Հ Գ Հատուկ «ասֆալտչիկի» կեղծ բրենդի դափնեկիր ՔՊ-ականների համար՝ սկզբում ջրահեռացումն են կառուցում հետո ասֆալտ փռում, ա՛յ։

8 տարի՝ 8մլրդ դոլար պարտք»։

Ավելին՝ տեսանյութում։