Լրահոս
Միջազգային
13:30
28.04.26
237

Իսրայելական ավիացիան հարվածներ է հասցրել Լիբանանի հարավին. կան զոհեր

Img default alt hy

Իսրայելական մարտական ավիացիան հարվածներ է հասցրել Բուրջ աշ-Շիմալիի շրջանին, որը գտնվում է Լիբանանի հարավում՝ Տյուրոս քաղաքից մոտ չորս կիլոմետր դեպի արևելք։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը։

Ավիահարվածների ձայնը հասել է մինչև Տյուրոսի կենտրոնական առափնյա փողոց, իսկ քաղաքի արևելյան արվարձանի կողմից տեսանելի է հարձակման վայրից բարձրացող ծխի հսկայական սյունը։ Լիբանանի «հարավային մայրաքաղաքի» երկնքում շարունակում են շրջել մի քանի իսրայելական անօդաչու թռչող սարքեր, որոնք միջին բարձրության վրա թռիչքներ են իրականացնում։

Չնայած հրադադարի ռեժիմի պահպանմանը՝ իսրայելական ավիացիան և հրետանին ամեն օր հարվածներ են հասցնում Լիբանանի հարավին։ Երկրի առողջապահության նախարարության տվյալներով՝ միայն ապրիլի 26-ին իսրայելական հարձակումների հետևանքով զոհվել է Լիբանանի 14 քաղաքացի։ «Հեզբոլլահ» շարժումը պատասխան հարվածներ է հասցնում իսրայելական զինվորականներին սահմանամերձ գոտում։