Լրահոս
Արցախ
14:22
18.09.19
73

Կանցկացվեն ռազմավարական զորավարժություններ՝ ամբողջ զինված ուժերի ներգրավմամբ

Img default alt hy

aparaj.am-ը տեղեկացնում է՝ Սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 5-ը ՀՀ պաշտպանության նախարարությունն ու զինված ուժերի գլխավոր շտաբն անց են կացնելու ռազմավարական զորավարժություններ՝ ամբողջ զինված ուժերի ներգրավմամբ: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 18-ին կայացած ԱՀ կառավարության նիստում հայտնել է ԱՀ Պաշտպանության նախարար Կարեն Աբրահամյանը:

Զորավարժության թեման է՝ «Զինված ուժերի ծավալումը, հակառակորդի ագրեսիայի դիմագրավումը»:

Պաշտպանության նախարարի խոսքով՝ զորավարժության առջեւ դրված հիմնական նպատակներից են՝

-Ստուգել զինված ուժերի  ծավալման եւ մարտական կիրառման պլանների գործնական իրականացումը,

-ՀՀ եւ ԱՀ հանրապետությունների ընդհանուր զորահավաքի պլանները իրակականին համապատասխանությունը,

-Հակառակորդի կողմից ագրեսիայի սկսման սպառնալիքի պայմաններում վերհանել պրոբլեմային հարցերը եւ որոշել դրանց արդյունավետ լուծման ուղիները,

-Պետական եւ տեղական ինքնակառավարման, զինված ուժերի կառավարման մարմիններին եւ զորահավաքային ռեսուրսներին տալ գործնական փորձ՝ ռազմաքաղաքական ղեկավարության կողմից  զորահավաք հայտարարելու ժամանակ զորահավաքային խնդիրների կատարումով,

«Պետության եւ զինված ուժերի մասշտաբով նման ծավալներով զորահավաքային պատրաստականության եւ զորահավաքային առաջադրանքների կատարում նախատեսված է անց կացնել առաջին անգամ»,- իր խոսքում ասել է Կարեն Աբրահամյանը եւ տեղեկացրել, որ զորավարժություններն անց են կացվելու երեք փուլով: