Լրահոս
Իրավական
21:00
27.04.26
182

Կանդազին ձերբակալելով՝ Փաշինյանն իրականացնում է Ալիևի վաղեմի երազանքը. «Ուժեղ Հայաստան»

«Ուժեղ Հայաստան» դաշինքի անվտանգության հարցերով թիմի ղեկավար, հետախույզ Արթուր Ավանեսյանը՝ Կանդազը ձերբակալվել է հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ընտրողներին կաշառելու փորձի համար: Հակակոռուպցիոն կոմիտեն մանրամասներ է հրապարակել՝ առանց նրա անունը նշելու։ Կոմիտեի տեղեկություններով՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամը որոշ ընտրողների կաշառք է խոստացել, այդ թվում՝ աշխատանքի տեղավորման միջոցով: Ավանեսյանի հետ ձերբակալվել է ևս 3 անձ։ «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամ Արեգա Հովսեփյանի խոսքով՝ Ավանեսյանի տանը կատարված խուզարկության ընթացքում քրեական վարույթին առնչվող որևէ առարկա չի հայտնաբերվել։