Լրահոս
Աշխարհ
21:54
28.04.26
292

Կառլ III-ն ու Թրամփը կհանդիպեն առանց տեսախցիկների․ The Guardian

Img default alt hy

Մեծ Բրիտանիայի թագավոր Կառլ III-ը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Վաշինգտոնում կայանալիք երկկողմ հանդիպման ժամանակ տեսախցիկների առջև չեն շփվի։ Այս մասին հայտնում է The Guardian թերթը։

Հանդիպումը կանցնի փակ ռեժիմով. լրագրողները ներկա կգտնվեն միայն պետությունների ղեկավարների ձեռքսեղմման արարողությանը։ Նշվում է, որ կազմակերպչական նման միջոցներ են ձեռնարկվել՝ հաշվի առնելով 2025 թվականի փետրվարին Վլադիմիր Զելենսկու այցը Սպիտակ տուն, որն ավարտվել էր ձախողմամբ (ֆիասկոյով) այն բանից հետո, երբ Թրամփն ու նրա վարչակազմի աշխատակիցները սկսել էին հրապարակայնորեն վիճել Զելենսկու հետ։

Ավելի վաղ ամերիկյան առաջնորդը անբարյացակամ էր արտահայտվել Մեծ Բրիտանիայի վարչապետ Կիր Սթարմերի և Միացյալ Թագավորության ռազմական կարողությունների մասին։ Բացի այդ, նա բազմիցս ներկայացրել է իր հավակնությունները Կանադայի նկատմամբ, որի պետության ղեկավարը բրիտանական միապետն է։

Կառլ III-ը պետական այցով ԱՄՆ է ժամանել ապրիլի 27-ին։ Երեքշաբթի նա Սպիտակ տանը կհանդիպի Թրամփի հետ և ելույթ կունենա Կոնգրեսում։