Լրահոս
Իրավական
22:07
17.04.26
177

Լարված վիճակ՝ դատարանում. 15 զինվորի կյանք խլած Ազատի կացարանի հրդեհի գործով խոսել է մայոր Սարգսյանը

15 զինվորի կյանք խլած Ազատ գյուղի զինվորական կացարանի հրդեհի գործով հերթական դատական նիստը նորից լարված է անցել: Զոհված զինծառայողների հարազտաները բարկացել են, երբ այսօր ցուցմունք տվող կումունալ-շահագործման ծառայության պետ Կառլեն Սարգսյանը հայտարարել է, որ ինքը սխալմամբ է հայտնվել մեղավորի աթոռին: Նա պնդել է, որ 2022 թվականի սեպտեմբերի ռազմական բախումներից հետո զորամասում խառնաշփոթ է եղել ու հնարավոր չէր վերահսկել իրավիճակը: