Լրահոս
Հասարակական
23:00
20.04.26
173

Մարմնական վնասվածքներ ստացած քաղաքացիներ կան. դատարանի բակից ձերբակալված մարդկանց ճակատագիրը

«Ուժեղ Հայաստան» կուսակցության ձերբակալված աջակիցներից երեքի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը: Մեկի նկատմամբ վարչական վերահսկողություն է սահմանվել: 13 մարդու գործողություններում որևէ հանցակազմ չի տեսել դատարանը ու նրանց ազատ արձակելու որոշում է կայացրել: Կուսակցության աջակիցներին Հակակոռուպցիոն դատարանի բակից էին բերման ենթարկել երեք օր առաջ: Փաստաբանները պնդում են՝ իրավապահները կրկին անհամաչափ ուժ են կիրառել, ինչի հետևանքով մի շարք քաղաքացիներ անգամ մարմնական վնասվածքներ են ստացել: