Լրահոս
Իրավական
21:58
12.11.19
80

«Մարտի 1»-ի գործը. պաշտպանները բացարկ են հայտնում դատախազին

Մարտի մեկի գործից ցուցմունքներ թաքցնելու, անգործություն ցուցաբերելու համար դատախազին բացարկ հայտնելու միջնորդություն են ներկայացրել Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները: Սակայն աշխատանքային օրվա ավարտի պատճառաբանությամբ, դատավոր Դանիբեկյանը նիստն ընդհատել է: Հաջորդը տեղի կունենա մեկ շաբաթից՝ նոյեմբերի 19-ին: Քոչարյանի փաստաբանները այսօր երկու միջնորդությունն են ներկայացրել: Առաջինը՝ դատավորին բացարկ հայտնելու վերաբերյալ, որը Աննա Դանիբեկյանը մերժել է: Միջնորդություն ներկայացնելու պաշտպանների հիմքն այս անգամ այն էր, որ դատավորն ակնհայտ բացասական վերաբերմունք ունի այս գործի և Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ։ Հայկ Ալումյանը հայտարարել է, որ դատավորն իր իրավական դիրքորոշումը փոխում է, երբ հարցը վերաբերում է Ռոբերտ Քոչարյանին: