Լրահոս
Հասարակական
18:49
11.05.26
153

Մասյացոտն թեմը զավթած կարգալույծ հռչակված եպիսկոպոսը ի՞նչ է արել 15 միլիոն դրամը

Մասյացոտն թեմի նախկին առաջնորդ, կարգալույծ հռչակված Արման Սարոյանը թեմի բանկային հաշիվներից 15 մլն դրամ է դուրս գրել՝ առանց Մայր Աթոռի թույլտվության: Այդ գումարով հյուրասիրություններ է արել, իրեն միացած քահանաներին աշխատավարձ տվել, իսկ թե մնացած գումարն ինչ է արել, չգիտեն Մայր Աթոռում: Ընդ որում, ֆինանսական թղթաբանությունը կարգալույծ եպիսկոպոսը անում է իր հոգևոր անունով՝ Գևորգ, իսկ հարկադիր կատարումն ապահովող ծառայություն ներակայանում է աշխարհիկ անունով: