Լրահոս
Միջազգային
21:49
05.05.26
536

Իրանը մտադիր չէ կապիտուլյացիայի ենթարկվել ԱՄՆ-ի առջև․ Իրանի նախագահ

Img default alt hy

Իրանը մտադիր չէ կապիտուլյացիայի ենթարկվել ԱՄՆ-ի առջև. հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը, որի խոսքերը մեջբերում է նրա մամուլի ծառայությունը։

«Մեր խնդիրն այն է, որ ԱՄՆ-ը, մի կողմից, վարում է մեր երկրի նկատմամբ առավելագույն ճնշման քաղաքականություն, մյուս կողմից՝ ակնկալում է տեսնել Իրանին բանակցությունների սեղանի շուրջ և, ի վերջո՝ կապիտուլյացիա միակողմանի պահանջների առջև, սակայն նման հավասարումն անհնար է և անիրատեսական», - ասված է հաղորդագրության մեջ։

Իրանի նախագահն այս մասին հայտարարել է Իրաքի վարչապետի թեկնածու Մուհամեդ Ալի ազ-Զեյդիի հետ հեռախոսազրույցի ընթացքում։

ԱՄՆ-ը և Իսրայելը փետրվարի 28-ին սկսել են հարվածներ հասցնել Իրանի տարածքում գտնվող օբյեկտներին, ագրեսիայի զոհ է դարձել ավելի քան 3 հազար մարդ։ Վաշինգտոնը և Թեհրանը ապրիլի 8-ին հայտարարեցին երկշաբաթյա հրադադարի մասին։ Դրանից հետո Իսլամաբադում անցկացված բանակցություններն ավարտվեցին անարդյունք։