Լրահոս
Միջազգային
22:00
05.05.26
428

Սերգեյ Լավրովը և Մարկո Ռուբիոն հեռախոսազրույց են ունեցել

Img default alt hy

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հեռախոսազրույց են ունեցել։ Այս մասին ասվում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։

«Մայիսի 5-ին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։ Արտաքին գործերի նախարարները քննարկել են միջազգային հարաբերությունների ներկայիս իրավիճակը և ռուս-ամերիկյան հարաբերությունները, ինչպես նաև քննարկել երկկողմ շփումների ժամանակացույցը», - հայտնել է նախարարությունը։

Զրույցը կառուցողական և գործնական էր, հավելել են նախարարությունից։