Լրահոս
2026-05-03
-
ՄիջազգայինԱՄՆ-ն ավելի քան 5 հազարով կկրճատի իր զորքերը Գերմանիայում․ Թրամփ«Մենք պատրաստվում ենք զգալիորեն կրճատել։ Եվ մենք կրճատում ենք շատ ավելին, քան 5 հազարը [զինվորներ և սպաներ]», - ասել է Սպիտակ տան ղեկավարը։ Նա մեկնաբանել է Պենտագոնի հայտարարությունը՝ Գերմանիայից 5 հազար ամերիկացի զինծառայողների դուրսբերման վերաբերյալ։Ավելին11:1603.05.26 -
ՔաղաքականՀայաստան է ժամանել Կանադայի վարչապետ Մարկ Քարնին«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում նրան դիմավորել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը:Ավելին11:1003.05.26 -
ՀասարակականԽաչի երևումը մեզ հիշեցնում է, որ Աստված չի հեռու կանգնած մեր ցավերից. Տեր ՀեթումԱյսօր, երբ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնում է Խաչի երեւման խորհուրդը, մեր հայացքը կանգ է առնում խաչի առջև՝ այնտեղ, որտեղ մարդկային ցավը և աստվածային սերը միախառնվում են մեկ խորհրդի մեջ։ Հովհաննու Ավետարանի 19.25-30 հատվածը մեզ ներկայացնում է ոչ միայն մի պատմական իրադարձություն, այլ մի խորագույն գոյաբանական և փրկագործական իրականություն, գրում է Ախթալայի և հարակից գյուղերի հոգևոր հովիվ Տեր Հեթում քահանա Թարվերդյանը։Ավելին11:0503.05.26 -
ՄիջազգայինԹրամփը հնարավոր է համարել Իրանին հասցվող հարվածների վերսկսումըՆրան հարցրել են՝ արդյոք նա հնարավոր է համարում Իրանին հասցվող հարվածների վերսկսումը։ «Ես չեմ կարող այդ մասին ասել լրագրողին։ Եթե նրանք անպատշաճ վարվեն, եթե նրանք ինչ-որ վատ բան անեն... Կտեսնենք։ Բայց դա, անկասկած, հնարավորություն է, որը կարող է տեղի ունենալ», - հայտարարել է նա մայիսի 2-ին Ուեսթ Փալմ Բիչում (Ֆլորիդա նահանգ) լրագրողների հետ զրույցում։Ավելին10:5103.05.26 -
ՏնտեսականԱդրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 8 վագոն պարարտանյութԱյս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։Ավելին10:4003.05.26 -
ՀասարակականՀրդեհ՝ Երևանի Կուրղինյան փողոցի շենքերից մեկում․ կան տnւժածներԴեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի ու Հոգեբանական աջակցության և բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը։Ավելին10:3003.05.26 -
ՔաղաքականՀայաստանում է Էստոնիայի Հանրապետության վարչապետ Քրիստեն Միխալը«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում նրան դիմավորել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը:Ավելին10:1503.05.26 -
ՔաղաքականՀայաստան է ժամանել ԵԱՀԿ Գլխավոր քարտուղար Ֆերիդուն ՍինիրլիօղլունԵվրոպական քաղաքական համայնքի (EPC) 8-րդ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանել ԵԱՀԿ Գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուն: «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում նրան դիմավորել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը:Ավելին10:0803.05.26 -
ՀասարակականԻ՞նչ եղանակ է սպասվումՔամին` հարավարևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում` 16-20 մ/վ արագությամբ։Ավելին10:0003.05.26
2026-05-02
-
ՀասարակականԿանդազը հինգերորդ օրն է՝ հացադուլ է անում․ ՄԻՊ գրասենյակից չեն այցելել նրան․ «Հրապարակ»ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն ապրիլի 27-ին բերման ենթարկեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ, արցախցի հետախույզ Արթուր Ավանեսյանին՝ Կանդազին, որը վերջերս միացել է Սամվել Կարապետյանի թիմին։ Ավելի ուշ հայտարարեցին, թե նա մեղադրվում է ընտրակաշառք առաջարկելու մեջ եւ երկամսյա կալանք տվեցին: Սակայն հրապարակված գաղտնալսումների ձայնագրություններից ոչ մեկում հանցակազմ պարունակող խոսակցություն չի հնչում:Ավելին23:5802.05.26 -
ԱշխարհՀնդկական բեռով տանկերը հատել է Հորմուզի նեղուցը․ ANIԳործակալության աղբյուրների տվյալներով՝ 46,313 տոննա հեղուկացված ածխաջրածնային գազ (LPG) փոխադրող MT Sarv Shakti նավը, որի անձնակազմը բաղկացած է 20 հոգուց (ներառյալ Հնդկաստանի 18 քաղաքացի), մայիսի 2-ին անցել է Հորմուզի նեղուցը և, ըստ կանխատեսումների, մայիսի 13-ին կժամանի Վիշակհապատնամ։ Փետրվարի 28-ին Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի պատերազմի սկսվելուց հետո Թեհրանը որոշում էր կայացրել փակել Հորմուզի նեղուցը այն նավերի համար, որոնք կապված են այդ երկրների և Իսլամական Հանրապետության դեմ ագրեսիային աջակցող պետությունների հետ։ Հակամարտության ընթացքում մի շարք տանկերներ հարձակման են ենթարկվել՝ առանց Թեհրանի թույլտվության նեղուցով անցնելու համար։ Մարտի 25-ին Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հայտնել էր, որ Իրանը թույլատրել է Հորմուզի նեղուցով անցումը բարեկամ երկրների համար, այդ թվում՝ Ռուսաստանի, Հնդկաստանի, Իրաքի, Չինաստանի և Պակիստանի։Ավելին23:4502.05.26 -
ՀասարակականՆոր Արեշում բռնկված հրդեհը մեկուսացվել էՄայիսի 2-ին, ժամը 19։05-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նոր Արեշ 37-րդ փողոցում այրվում են տներ։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի ու Հոգեբանական աջակցության և բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը։ Պարզվել է, որ այրվում է երկու տան տանիք։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։43-ին, մարվել՝ 19։55-ին։ Այրվել են երկու տան տանիքներից ընդհանուր մոտ 120 քմ հատված։Ավելին23:3002.05.26 -
ՄիջազգայինԻսրայելում սկսվել են բողոքի ակցիաներ Նեթանյահուի կառավարության դեմ2023 թվականի հոկտեմբերի 7-ին Գազայից ՀԱՄԱՍ շարժման զինված կողմնակիցները հարձակվեցին Իսրայելի տարածքի վրա։ Հարձակումն ուղեկցվեց Իսրայելի սահմանամերձ բնակավայրերի բնակիչների սպանություններով և 250 պատանդների գերեվարմամբ։ Ի պատասխան՝ Իսրայելը ռազմական գործողություն սկսեց անկլավում՝ նպատակ ունենալով ոչնչացնել ՀԱՄԱՍ-ի ռազմական ու քաղաքական կառուցվածքները և ազատ արձակել բոլոր առևանգվածներին։Ավելին23:1502.05.26 -
ՔաղաքականՀայաստան է ժամանել Լիխտենշտայնի վարչապետ Բրիգիտտե ՀաասըԱյս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից՝ նշելով, որ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում նրան դիմավորել է Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:Ավելին23:0002.05.26 -
ՀասարակականՓրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացուն և իջեցրել անվտանգ վայրՄայիսի 2-ին, ժամը 17:01-ին ՆԳՆ Կոտայքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին Գեղաշեն գյուղի սարերում սունկ հավաքելու ընթացքում մոլորվել է․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։ Փրկարարները հայտնաբերել են քաղաքացուն և իջեցրել անվտանգ վայր։Ավելին22:4502.05.26 -
ՄիջազգայինԻրանի ԱԳՆ-ում ԱՄՆ-ից սպասում են կրակի վերջնական դադարեցման առաջարկի պատասխանին«Իրանը պակիստանցի միջնորդների միջոցով փոխանցել է պատերազմի վերջնական դադարեցման մասին համաձայնագրի պլանը, այժմ գնդակը ԱՄՆ-ի դաշտում է։ Դիվանագիտության և առճակատման շարունակության միջև ընտրությունը Վաշինգտոնինն է»,- ընդգծել է Ղարիբաբադին, որի խոսքերը տարածել է Իրանի պետական հեռուստատեսությունը։ Իսլամական հանրապետության փոխարտգործնախարարը հավելել է, որ Թեհրանը «պատրաստ է իրադարձությունների զարգացման բոլոր սցենարներին» և «նախկինի պես անվստահությամբ է վերաբերվում ամերիկյան կողմին»։Ավելին22:3002.05.26 -
ՀասարակականՄանրամասներ՝ Շիրակի մարզում տեղի ունեցած ողբերգական վթարիցՄայիսի 2-ին, ժամը 18։01-ին Շիրակի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արթիկ քաղաքում տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Արթիկ քաղաքից Նահապետավան գյուղ տանող խաչմերուկում «GAZ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել կից պարսպին, ինչի հետևանքով վնասվել է պարսպից մոտ 14 քմ հատված․ վարորդը տեղում մահացել է։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդի դին տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։Ավելին22:1502.05.26 -
ԱրցախՔանդելու համար Ադրբեջանին մեղադրելու վա՞խ, թե՞ տգիտություն. Շուշիի մզկիթը՝ հսկել, եկեղեցին՝ աղավաղելԹեև պաշտոնական Երևանն անգամ մատը մատին չի տալիս հայկական մշակութային ժառանգության ոչնչացման համար Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար ու դա անգամ միջազգային հանրության դատին հանձնելուն արժանի չի համարում, Բաքուն իր պաշտոնյաների շուրթերով արդարանում է: Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, թե իրենք վերականգնողական աշխատանքներ են անում, որոնք համապատասխանում են Ադրբեջանի օրենսդրությանն ու միջազգային նորմերին: Մշակութային որևէ ժառանգության ոչնչացում չի կարող բխել միջազգային նորմերից, դա վանդալիզմ է` քաղաքագետ Հակոբ Բադալյանի վստահեցմամբ: Նրա խոսքով՝ Հայաստանի իշխանությունն էլ է արդարացնում վանդալիզմը՝ ըստ էության, հայտարարելով, թե Ադրբեջանն իր տարածքում ինչ ուզի, կարող է անել: Փաշինյանն անգամ ակնարկել էր, թե նույնն արել են նաև հայերը, ինչին կտրուկ հակադարձել է Հայաստանի երկրորդ նախագահը:Ավելին22:0002.05.26 -
ՔաղաքականՀայկական Ներոնը. Փաշինյանին իշխանազրկելու ճանապարհն է ցույց տալիս Ռոբերտ ՔոչարյանըԻ՞նչ նմանություն կա Հռոմի կայսր Ներոնի ու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև: «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը «Մեծ քաղաքականություն» փոդքասթի 7-րդ էպիզոտում նկատել է, որ Փաշինյանն էլ Ներոնի պես սիրում է ելույթներ ունենալ, շոու անել՝ այդպես գրավել հասարակ քաղաքացիների սիրտը: Մյուս կողմից Փաշինյանը վախի մթնոլորտում է պահում մարդկանց՝ վստահեցնելով, թե իր չընտրվելու դեպքում պատերազմ կլինի և որ ժողովուրդը շանս չունի դիմակայելու: Քոչարյանն արձագանքել է նաև Սերժ Սարգսյանի հայտարարությանը, որ 20 տարի ուրիշներից լսել է, որ երկրորդ նախագահը զղջում է իրեն «իրավահաջորդ» ընտրելու համար, հիմա էլ սկզբնաղբյուրից է դա լսել: «Հայաստան» դաշինքի առաջնորդը վստահեցրել է, որ իր անհամաձայնություններն ինքը երբեք չի թաքցրել, այդ պատճառով Սերժ Սարգսյանի թիմը մտածել է, թե ինքն իշխանության գալու մտադրություն ունի ու ակտիվ հակաքարոզչություն է իրականացրել իր դեմ:Ավելին21:4502.05.26