Լրահոս
Միջազգային
11:16
03.05.26
138

ԱՄՆ-ն ավելի քան 5 հազարով կկրճատի իր զորքերը Գերմանիայում․ Թրամփ

Img default alt hy

Միացյալ Նահանգները մտադիր են Գերմանիայում իրենց արտասահմանյան զորքերը կրճատել ավելի քան 5 հազարով։ Այս մասին շաբաթ օրը Ուեսթ Փալմ Բիչում (Ֆլորիդա նահանգ) լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Մենք պատրաստվում ենք զգալիորեն կրճատել։ Եվ մենք կրճատում ենք շատ ավելին, քան 5 հազարը [զինվորներ և սպաներ]», - ասել է Սպիտակ տան ղեկավարը։ Նա մեկնաբանել է Պենտագոնի հայտարարությունը՝ Գերմանիայից 5 հազար ամերիկացի զինծառայողների դուրսբերման վերաբերյալ։