Լրահոս
Միջազգային
23:15
02.05.26
377

Իսրայելում սկսվել են բողոքի ակցիաներ Նեթանյահուի կառավարության դեմ

Img default alt hy

Իսրայելի մի շարք քաղաքներում երեկոյան սկսվել են հակակառավարական ակցիաներ։ Ցուցարարները բողոքում են վարչապետ Բենիամին Նեթանյահուի գլխավորած նախարարների կաբինետի վարած քաղաքականության դեմ։

Ինչպես հաղորդում է Haaretz թերթը, ցույցեր են անցկացվում Երուսաղեմում, Թել Ավիվում և Հայֆայում։ Դրանց մասնակիցները, մասնավորապես, պահանջում են ստեղծել պետական հանձնաժողով՝ 2023 թվականի հոկտեմբերի 7-ի ողբերգության պատճառները հետաքննելու համար, երբ Գազայի հատվածից ՀԱՄԱՍ-ի զինված արմատականները հարձակվեցին Իսրայելի վրա, նշում է պարբերականը։ Թել Ավիվում ցույցն անցկացվում է «Պայքարի կազմակերպությունների ֆորումի»՝ մի քանի բողոքի շարժումների նոր միավորման, ինչպես նաև «Հոկտեմբերյան խորհրդի» կողմից, որը միավորում է ՀԱՄԱՍ-ի հարձակման հետևանքով զոհվածների ընտանիքներին, հայտնում է Haaretz-ը։

2023 թվականի հոկտեմբերի 7-ին Գազայից ՀԱՄԱՍ շարժման զինված կողմնակիցները հարձակվեցին Իսրայելի տարածքի վրա։ Հարձակումն ուղեկցվեց Իսրայելի սահմանամերձ բնակավայրերի բնակիչների սպանություններով և 250 պատանդների գերեվարմամբ։ Ի պատասխան՝ Իսրայելը ռազմական գործողություն սկսեց անկլավում՝ նպատակ ունենալով ոչնչացնել ՀԱՄԱՍ-ի ռազմական ու քաղաքական կառուցվածքները և ազատ արձակել բոլոր առևանգվածներին։