Լրահոս
Միջազգային
22:30
02.05.26
401

Իրանի ԱԳՆ-ում ԱՄՆ-ից սպասում են կրակի վերջնական դադարեցման առաջարկի պատասխանին

Img default alt hy

Իրանը Պակիստանի միջոցով ԱՄՆ-ին է փոխանցել ռազմական գործողությունների վերջնական դադարեցման մասին համաձայնագրի իր պլանը և այժմ սպասում է Վաշինգտոնի արձագանքին։ Նման հայտարարությամբ հանդես է եկել իսլամական հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Կազեմ Ղարիբաբադին։

«Իրանը պակիստանցի միջնորդների միջոցով փոխանցել է պատերազմի վերջնական դադարեցման մասին համաձայնագրի պլանը, այժմ գնդակը ԱՄՆ-ի դաշտում է։ Դիվանագիտության և առճակատման շարունակության միջև ընտրությունը Վաշինգտոնինն է»,- ընդգծել է Ղարիբաբադին, որի խոսքերը տարածել է Իրանի պետական հեռուստատեսությունը։ Իսլամական հանրապետության փոխարտգործնախարարը հավելել է, որ Թեհրանը «պատրաստ է իրադարձությունների զարգացման բոլոր սցենարներին» և «նախկինի պես անվստահությամբ է վերաբերվում ամերիկյան կողմին»։