Լրահոս
Աշխարհ
23:45
02.05.26
668

Հնդկական բեռով տանկերը հատել է Հորմուզի նեղուցը․ ANI

Img default alt hy

Մարշալյան կղզիների դրոշի ներքո նավարկող և հնդկական բեռ փոխադրող MT Sarv Shakti գազատար տանկերը բարեհաջող անցել է Հորմուզի նեղուցը և, ինչպես սպասվում է, ամսվա կեսերին կժամանի Հնդկաստան։ Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել է հնդկական ANI գործակալությունը:

Գործակալության աղբյուրների տվյալներով՝ 46,313 տոննա հեղուկացված ածխաջրածնային գազ (LPG) փոխադրող MT Sarv Shakti նավը, որի անձնակազմը բաղկացած է 20 հոգուց (ներառյալ Հնդկաստանի 18 քաղաքացի), մայիսի 2-ին անցել է Հորմուզի նեղուցը և, ըստ կանխատեսումների, մայիսի 13-ին կժամանի Վիշակհապատնամ։

Փետրվարի 28-ին Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի պատերազմի սկսվելուց հետո Թեհրանը որոշում էր կայացրել փակել Հորմուզի նեղուցը այն նավերի համար, որոնք կապված են այդ երկրների և Իսլամական Հանրապետության դեմ ագրեսիային աջակցող պետությունների հետ։ Հակամարտության ընթացքում մի շարք տանկերներ հարձակման են ենթարկվել՝ առանց Թեհրանի թույլտվության նեղուցով անցնելու համար։ Մարտի 25-ին Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հայտնել էր, որ Իրանը թույլատրել է Հորմուզի նեղուցով անցումը բարեկամ երկրների համար, այդ թվում՝ Ռուսաստանի, Հնդկաստանի, Իրաքի, Չինաստանի և Պակիստանի։