Լրահոս
Քաղաքական
21:45
02.05.26
229

Հայկական Ներոնը. Փաշինյանին իշխանազրկելու ճանապարհն է ցույց տալիս Ռոբերտ Քոչարյանը

Ի՞նչ նմանություն կա Հռոմի կայսր Ներոնի ու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև:

«Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը «Մեծ քաղաքականություն» փոդքասթի 7-րդ էպիզոտում նկատել է, որ Փաշինյանն էլ Ներոնի պես սիրում է ելույթներ ունենալ, շոու անել՝ այդպես գրավել հասարակ քաղաքացիների սիրտը:

Մյուս կողմից Փաշինյանը վախի մթնոլորտում է պահում մարդկանց՝ վստահեցնելով, թե իր չընտրվելու դեպքում պատերազմ կլինի և որ ժողովուրդը շանս չունի դիմակայելու: Քոչարյանն արձագանքել է նաև Սերժ Սարգսյանի հայտարարությանը, որ 20 տարի ուրիշներից լսել է, որ երկրորդ նախագահը զղջում է իրեն «իրավահաջորդ» ընտրելու համար, հիմա էլ սկզբնաղբյուրից է դա լսել:

«Հայաստան» դաշինքի առաջնորդը վստահեցրել է, որ իր անհամաձայնություններն ինքը երբեք չի թաքցրել, այդ պատճառով Սերժ Սարգսյանի թիմը մտածել է, թե ինքն իշխանության գալու մտադրություն ունի ու ակտիվ հակաքարոզչություն է իրականացրել իր դեմ: