Լրահոս
2026-04-25
-
ՔաղաքականՊատերազմը կանխելու հնարավորությունը հունիսի 7-ն է. Ռոբերտ Քոչարյանը հանդիպել է մասիսցիների հետ«Ազգային մեր արժանապատվությունն ենք ուզում վերականգնել, անգամ խաղաղության գինը պետք է արժանապատիվ լինի». սա է Մասիսի բնակիչների ցանկությունը, որի մասին նրանք բարձրաձայն խոսել են «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածուի և նրա թիմակիցների հետ հանդիպմանը: Ռոբերտ Քոչարյանը տվել է մասիսցիներին հուզող հարցերի պատասխանները:Ավելին22:1725.04.26 -
ՄիջազգայինՕրբանը կթողնի պատգամավորական աթոռը, բայց կմնա «ՖԻԴԵՍ»-ի առաջնորդ«Մանդատը, որը ես ստացել էի որպես «ՖԻԴԵՍ»-ի և Քրիստոնեա-դեմոկրատական ժողովրդական կուսակցության կոալիցիոն ցուցակի առաջին համար, փաստացի «ՖԻԴԵՍ»-ի խորհրդարանական մանդատն է, ուստի ես որոշեցի հրաժարվել դրանից: Հիմա ես պետք եմ ոչ թե խորհրդարանում, այլ ազգային կուսակցական շարժման վերակազմակերպման համար», - հայտարարել է Օրբանը տեսաուղերձում, որը հեռարձակվել է հունգարական հեռուստաալիքներով: Նա նշել է, որ «ՖԻԴԵՍ»-ի վարչությունը առաջարկել է իրեն շարունակել աշխատանքը որպես կուսակցության նախագահ և հունիսին մտադիր է անցկացնել համազգային համագումար: «Եթե համագումարն ինձ վստահություն հայտնի, ես պատրաստ կլինեմ կատարել այդ առաջադրանքը», - ընդգծել է Օրբանը: Ապրիլի 12-ին իշխող կոալիցիան պարտվել է խորհրդարանական ընտրություններում «Տիսա» կուսակցությանը և անցնում է ընդդիմության դաշտ: Վարչապետը պատմել է, որ «ՖԻԴԵՍ» խորհրդարանական խմբակցության ղեկավարը կդառնա իր աշխատակազմի ղեկավար Գերգեյ Գույյաշը, ով ներկայիս կառավարությունում նախարարի կոչում ունի: Օրբանը հիշեցրել է, որ գլխավորում է «ՖԻԴԵՍ»-ը արդեն գրեթե չորս տասնամյակ, և այդ ընթացքում կուսակցությունն ունեցել է «հաջողություններ ու ձախողումներ, հաղթանակներ ու պարտություններ»: «Սակայն մեկ բան մնում է անփոփոխ. այս համայնքը միշտ եղել է Հունգարիայի ամենահամախմբված և միասնական քաղաքական միավորը, և այդ համախմբվածությունն այժմ պետք է ավելի, քան երբևէ», - հավելել է կառավարության ղեկավարը: 62-ամյա Օրբանն անընդմեջ վարչապետի պաշտոնում է 2010 թվականից, իսկ մինչ այդ այդ պաշտոնը զբաղեցրել է 1998-2002 թվականներին՝ ընդհանուր առմամբ ավելի երկար, քան եվրոպական որևէ այլ քաղաքական գործիչ: Վերջին ընտրությունների արդյունքներով՝ «ՖԻԴԵՍ»-ը և նրա կրտսեր գործընկերները խորհրդարանում ստացել են ընդամենը 52 տեղ՝ 199-ից: Պատգամավորական մանդատների ավելի քան երկու երրորդը նվաճած «Տիսա» կուսակցությունը կձևավորի երկրի նոր կառավարությունը: Դրա առաջնորդը՝ 45-ամյա եվրապատգամավոր Պետեր Մադյարը, Հունգարիայի վարչապետ կընտրվի նորընտիր խորհրդարանի առաջին նիստում՝ մայիսի 9-ին:Ավելին22:0625.04.26 -
ՍպորտՎազգեն Թևանյանը հաղթեց ադրբեջանցուն և դարձավ բրոնզե մեդալակիրԵվրոպայի չեմպիոն, աշխարհի բրոնզե մեդալակիր, աշխարհի անհատական գավաթի խաղարկության հաղթող Վազգեն Թեւանյանը բրոնզե մեդալ նվաճեց Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում անցկացվող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում։ Նա 7:0 հաշվով պարտության մատնեց ադրբեջանցի Ռաշիդ Բաբազադեին։Ավելին21:5825.04.26 -
Արտաքին քաղաքականությունԱդրբեջանը խոսում է Թուրքիայի փոխարե՞ն. քննարկում՝ տաղավարումԱդրբեջանը խոսում է Թուրքիայի փոխարե՞ն. քննարկում՝ տաղավարումԱվելին21:4725.04.26 -
ՄիջազգայինԴոնալդ Թրամփը չեղարկել է Ուիթքոֆի և Քուշների այցը Պակիստան՝ Իրանի հետ բանակցությունների համար«Որոշ ժամանակ առաջ, երբ իմ մարդիկ պատրաստվում էին մեկնել, ես նրանց ասացի. «Ո՛չ, դուք չեք պատրաստվում 18 ժամ թռչել, որպեսզի հասնեք այնտեղ։ Բոլոր խաղաթղթերը մեր ձեռքում են։ Նրանք (Իրանը) կարող են զանգահարել մեզ, երբ ցանկանան։ Բայց դուք այլևս 18-ժամյա թռիչքներ չեք կատարի ոչնչի մասին խոսելու համար»», — ամերիկյան առաջնորդի խոսքերն է մեջբերել Հեսնին։ Ապրիլի 24-ին ամերիկյան Axios պորտալի թղթակից Բարաք Ռավիդը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ ամերիկյան և իրանական պատվիրակությունների միջև ուղիղ բանակցությունները կայանալու են ապրիլի 27-ին Իսլամաբադում։ Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը հայտարարել էր, որ Ուիթքոֆն ու Քուշները Իսլամաբադ կմեկնեն ապրիլի 25-ին՝ իրանական կողմին լսելու համար։ Դրանից հետո Իրանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հայտարարել էր, որ Թեհրանը չի պլանավորում հանդիպում անցկացնել ԱՄՆ ներկայացուցիչների հետ ԱԳ նախարար Աբբաս Արաղչիի՝ Պակիստան կատարած այցի ընթացքում։ Բաղային ընդգծել էր, որ Արաղչին կշփվի միայն պակիստանցի բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ Մերձավոր Արևելքում հակամարտության դադարեցմանն ուղղված Իսլամաբադի միջնորդական ջանքերի շրջանակում։ Ապրիլի 25-ին Al Hadath հեռուստաալիքը հայտնել էր, որ Արաղչին լքել է Իսլամաբադը՝ Պակիստանի պաշտոնյաների հետ բանակցություններից հետո։Ավելին21:3625.04.26 -
ՀասարակականՄանրամասներ՝ Չարենցավանում տեղի ունեցած վթարիցԱպրիլի 25-ին, ժամը 16։52-ին Կոտայքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Չարենցավան քաղաքի Չարենցի փողոցում՝ հին շուկայի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «GAZelle» մակնիշի բեռնատար ավտոմեքենան բախվել է ճամփեզրի քարին։ Երկու տուժած տեղափոխվել է բժշկական կենտրոն։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և օգնել բեռնատար ավտոմեքենան տեղափոխել ավտոքարշակի վրա։Ավելին21:3025.04.26 -
ՄիջազգայինԻրանական պատվիրակությունը հեռացել է Պակիստանից. ReutersԻրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին ուրբաթ օրը ժամանել էր Պակիստան, որը հանդես է գալիս որպես միջնորդ Թեհրանի և Վաշինգտոնի միջև։ Դրանից հետո նախարարը կայցելի Օման և Ռուսաստան՝ քննարկելու ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտության դադարեցմանն ուղղված ջանքերը։ «Իրանական պատվիրակությունը մեկնել է Պակիստանից», - հաղորդում է գործակալությունը։Ավելին21:1525.04.26 -
Արտաքին քաղաքականությունԻրանը՝ հրադադարի պայմաններում. քննարկում՝ իրանագետի հետԻրանը՝ հրադադարի պայմաններում. քննարկում՝ իրանագետի հետԱվելին21:0025.04.26 -
ՍպորտԳարիկ Կարապետյանը՝ Եվրոպայի եռակի չեմպիոն էԳարիկ Կարապետյանը պոկում վարժության առաջին մոտեցմամբ բարձրացրեց 183 կգ, այնուհետ 189 կգ, որը պոկում վարժության Եվրոպայի առաջնության նոր ռեկորդ էր: Այս վարժությունում Կարապետյանը բրոնզե մեդալակիր է:Ավելին20:4625.04.26 -
Քաղաքական«Ո՞ւմ մասին ես խոսում, այ անանցյալ երիտասարդ». Ալեքսան Ալեքսանյանը պատասխանել է Տարոն ՉախոյանինՍամվել Կարապետյանը վերջին յոթ տարիների ընթաքում ՀՀ-ում ամենից շատ ներդրումներ արած մարդն է, նրա գործունեության արդյունքով է եղել ՀՀ տնտեսական որևիցե բալանսավորում։ Քեզ համար ընկալելի բան չեմ ասում, բայց Սամվել Կարապետյանը համաշխարհային կշիռ ունեցող մարդ է։Ավելին20:3825.04.26 -
ՀայլուրՀայլուր 20:30 Հունիսի 7-ն է պատերազմը կանխելու հնարավորությունը. «Հայաստան» դաշինքի առաջնորդի ուղերձըՀայլուր 20:30 Հունիսի 7-ն է պատերազմը կանխելու հնարավորությունը. «Հայաստան» դաշինքի առաջնորդի ուղերձըԱվելին20:3025.04.26 -
ՀայաստանՔաղաքական հարցեր չեմ մեկնաբանում. սկանդալ է պայթել Ցեղասպանության թանգարան-ինստիտուտումՀայոց Ցեղասպանության 111-րդ տարելիցի օրը Ցեղասպանության թանգարան-ինստիտուտում պայթած սկանդալը չի հանգուցալուծվում: Արդյոք Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Վեհափառի այցի մասին տեղեկությունը թանգարանի սոցիալական էջերում տեղադրած աշխատակիցները հեռացվել են աշխատանքից: «Հրապարակ» օրաթերթի հայտնած այդ լուրին չեն արձագանքել թանգարանից:Ավելին20:2325.04.26 -
ՀասարակականԵրևանի Նորագավիթ թաղամասում կեղտաջրերը լցվում են տան նկուղներ և հողամասերՏևական ժամանակ է՝ Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Նորագավիթ թաղամասի 8-րդ փողոցի մի քանի տների բնակիչներ չեն կարողանում հասկանալ, թե ինչու «Վեոլիա ջուրը» փողոցով անցնող կոյուղատարերը չի փորձում մաքրել, ինչի պատճառով կոյուղաջրերը լցվում են բնակիչների տներ՝ հասնելով անգամ նկուղներ ու հողամասեր։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ զրույցում բնակիչներն ասում էին. «Ինչքան ժամանակ է ահազանգել ենք «Վեոլիա ջուր» և տեղեկացրել էս վիճակի մասին։ Նախկինում գալիս էին, սուտ մի հատ ճկույթի հաստությամբ խողովակով իբրև թե մաքրում էին ու այդքանով իրենց գործը համարում էին ավարտված ու գնում։ Գնալուց մեկ ժամ չանցած նորից նույն հակասանիտարական պատկերն էր։ Էս վերջերս ընդհանրապես էլ չեն բարեհաճում գալ՝ պատճառաբանելով, թե դա ձեր տան տարածքն է։ Մինչդեռ մեռանք ասելով՝ մենք գիտենք, որ մեր տան տարածքն է, բայց մեր տան տարածք էդ կեղտաջրերը որ լցվում են, ձեր տիրույթում գտնվող, ձեր բալանսում գրանցված ճանապարհով անցնող դիտահորերի խցանման պատճառով է։ Եթե դուք, որ միայն գումար եք գանձում ոչ մի դրական աշխատանք չանելով, էդ ձեր տիրույթում գտնվող դիտահորերը մաքրելու մեջ որակ ապահովեք, մեր տներում երբեք էդ գարշահոտ վիճակը չի լինի։ Շան գլուխը թաղված է ձեր տակ, ստից արդարացումներ մի արեք։ Արդեն հոգնել ենք էս «Վեոլիա ջուր» ընկերությունից։ Արդեն էն կարծիքին ենք, որ պետությունն էլ է մեղավոր. ինչի պիտի ջուրը տար ինչ-որ կասկածելի անձանց, ովքեր տարիներ շարունակ մեր արյունն են ծծում։ Արդեն նադայել ենք եղել ձեր փնթի աշխատաոճից։ Էս հատվածով, որտեղով անցնում են կոյուղատարերը, ճանապարհ է դեպի մանկապարտեզ, դպրոց, կուլտուրայի տուն, ու պատկերացնո՞ւմ եք երեխաների վիճակը, էդ անտանելի պայմաններում, երբ դիտահորերից կեղտը թափվում է, երեխաներին չենք էլ համարձակվում մանկապարտեզ ու դպրոց տանենք։ Ուզում ենք նաև էս հարցին միջամտեն Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ու Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Տիգրան Գաբրիելյանը։ Հակառակ դեպքում էլ մեր նյարդերը չեն դիմանում այդ «Վեոլիա ջուր» կոչեցյալ, մեր հաշվին աշխատավարձ ստացող չինովնիկների հետ։ Հեռախոսին էլ այլևս չեն բարեհաճում պատասխանել, անգիր գիտեն, որ մեր համարներն են, չեն էլ պատասխանում»,- նշել են բնակիչները։Ավելին20:1625.04.26 -
ՀասարակականՉարենցավանում 41-ամյա վարորդը բեռնատար «Գազել»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ապառաժ քարին․ կա վիրավորԱյսօր՝ ապրիլի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 17։20-ի սահմաններում Չարենցավան քաղաքի Շահումյան և Չարենց փողոցների խաչմերուկում Կոտայքի մարզի բնակիչ 41-ամյա Գրիգոր Տ․-ն իր վարած «Գազել» մակնիշի բեռնատարով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ապառաժ քարին։Ավելին20:0525.04.26 -
ՔաղաքականԴեբեդ գետի կամուրջը անմխիթար վիճակում է. Գառնիկ Դանիելյան«Ճանապարհաշինությունից ամեն առիթով խոսել սիրող իշխանությունները ոչինչ չեն ձեռնարկում կամուրջը վերականգնելու ուղղությամբ: Կամուրջն ամեն օր հատում են մարդատար մեքենաներ: Այս ընթացքում կարող են վտանգվել մեր հայրենակիցների կյանքերը»,- գրել է նա։Ավելին19:5725.04.26 -
ՀասարակականԱնհայտ անձինք վնասել են մեր ավտոբուսը. «Բոլորին դեմ եմ»Մեքենայի վրայի կպցրած տիպերը եղունգներով քերել, պոկել են։Ավելին19:4525.04.26 -
ՄիջազգայինԻսլամաբադը երկրորդ անգամ Իրան-ԱՄՆ բանակցային հարթակ կդառնա՞Տարածաշրջանում սահմանների փոփոխությունը կարմիր գիծ հռչակած Իրանը ինքնիշխանությունը պահպանելու դասագրքային օրինակ է ցույց տալիս այս օրերին՝ շատ փորձագետների կարծիքով: ԱՄՆ-ի հետ ուղիղ բանակցությունները կարծես թե չեն ստացվում: Թեհրանը գրավոր պահանջներ է տարել Իսլամաբադ՝ դրանք պաղեստինցի գործընկերների միջոցով ամերիկյան կողմին փոխանցելու համար:Ավելին19:3025.04.26 -
ՔաղաքականՈվ ինձ հայհոյում ա, ես էլ իրեն եմ հայհոյում». միջադեպ՝ Թորոսյանի և քաղաքացու միջև․ ArmlurԱմիրյան փողոցում Քաղաքացու օրվան նվիրված միջոցառման ժամանակ միջադեպ է տեղի ունեցել քաղաքացու և Արսեն Թորոսյանի մասնակցությամբ, որի ընթացքում հնչել են հայհոյանքներ։Ավելին19:1525.04.26 -
Միջազգային4 զոհ Լիբանանում՝ իսրայելական ռազմաօդային ուժերի հարվածների հետևանքովԻսրայելի ռազմաօդային ուժերի անօդաչու թռչող սարքերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավում գտնվող Նաբատիա քաղաքի շրջակայքին, ինչի հետևանքով չորս քաղաքացի է զոհվել։ Այս մասին իր ամփոփագրում հայտնել է հանրապետության առողջապահության նախարարությունը։ «Հրթիռները արձակվել են Յախմուր էշ-Շկիֆ բնակավայրում գտնվող պիկապի և Էլ-Այն թաղամասում գտնվող մոտոցիկլետի ուղղությամբ», - նշվում է տեքստում։ «Չորս մարդ, ովքեր տեղափոխվել էին Նաբատիայի հիվանդանոց, ստացած վերքերից մահացել են»։ Ավելի վաղ տվյալներ էին հաղորդվում այդ շրջանում իսրայելական անօդաչուների հարձակման հետևանքով երեք տուժածի մասին։Ավելին19:0025.04.26 -
ՀասարակականՔաղաքում «խորոված փարթի» է, մենք ենք մեղավոր. Արցախի հերոս Դավիթ Առուշանյանի մայր՝ Լիդա ԱռուշանյանԱյս մասին ասաց Արցախի հերոս Դավիթ Առուշանյանի մայր՝ Լիդա Առուշանյանը։Ավելին18:4625.04.26