Լրահոս
Հայաստան
14:32
21.08.19
102

Գագիկ Սուրենյանը զգուշացնում է

Img default alt hy
Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Հարգելի հայրենակիցներ, վերջին 20 օրերին հանրապետությունում գրեթե տեղումներ չեն դիտվել և առաջիկա 5 օրերին չեն կանխատեսվում: Օդի ջերմաստիճանը տարվա այս ժամանակահատվածի համար նորմայից բարձր է 4-5 աստիճանով և առաջիկա օրերին առանձնապես չի նվազելու։ Պայմանավորված այս գործոններով, հանրապետության գրեթե ողջ տարածքում ձևավորվել է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ, որը առաջիկա օրերին չի մեղմվելու։ Ուստի կոչ ենք անում պահպանել հրդեհավտանգության կանոները, ձեր կողմից կրակի հետ ցանկացած անզգուշություն, կարող է աղետալի հրդեհների պատճառ դառնալ։