Լրահոս
Տնտեսական
22:34
20.08.19
72

Բյուջեում ավելի շատ փող կա, բայց փողը «քնել» է

Բյուջեում փող կա, բայց տնտեսագետները վստահ են՝ Կառավարությունը չգիտի, թե դրանով ինչ կարելի է անել: Սա է պատճառը, որ երկրի մեծ դրամապանակը հիմա օգտագործվում է ֆորսմաժորային եղանակով, փողը բանկում ավանդ են դրել այն դեպքում, երբ կարելի է դրանով սոցիալական լուրջ խնդիրներ լուծել: Սա նման է մի վիճակի, երբ դոշակիդ տակ փող կա, բայց ընտանիքդ սոված է: