Լրահոս
Իրավական
22:38
20.08.19
69

Գրիգորյանը կմնա կալանավորված. Սարոյանը խոսել է Փաշինյանի հետ

Մանվել Գրիգորյանը կալանքի տակ կմնա: Երևանի ընդհանուր իրավասության դատարանը դարձյալ մերժել է նրա խափանման միջոց կալանքը փոխելու՝ պաշտպանների ներկայացրած միջնորդությունը: Գրիգորյանը դատական նիստին այս անգամ էլ չի մասնակցել: Փաստաբանների խոսքով՝ այս պահին նրա առողջական վիճակը ծայրահեղ ծանր է: 
Հավանաբար այդ պատճառով՝ հալվել է սառույցը նրա ու մարտական ընկերոջ՝ Սեյրան Սարոյանի մեջ: Գեներալ Սարոյանը ամիսներ առաջ արած բավականին կոշտ ձևակերպուներից հետո, այսօր մեղմությամբ է հիշել ընկերոջը, պարզվում է՝ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի հարցը քննարկել է անգամ Նիկոլ Փաշինյանի հետ: