Լրահոս
Քաղաքական
22:32
20.08.19
92

Դժգոհության Ամուլսարը. վարչապետը որոշել է շահագործել հանքը

Ավտոերթով Երևան եկած ջերմուկցիները այսօր նորից իրենց տանն են: Գնացել են՝ հետները տանելով վստահությունը, թե իրենց ընտրած վարչապետը ժողովրդի կամքին հակառակ որոշում չի կայացնի: Բնապահպան-ակտիվիստների, ջերմուկցիների ու գնդևազցիների համար սառը ցնցուղ էր Ամուլսարի ոսկու հանքի շահագործումը թույլատրելու՝ վարչապետի որոշումը: