Լրահոս
Քաղաքական
19:00
22.04.26
161

Օնիկ Գասպարյանի հայտարարությունն ու խորհրդավոր լռությունը մերկացնող փաստեր են հայտնի դարձել

Հայաստանի իշխանությունը չի շտապում հրապարակել 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը: Խորհրդարանական ընդդիմության համոզմամբ՝ պատճառն այն է, որ հաստատվելու է ընդդիմադիրների պնդումը՝ պարտության մեղքը ոչ թե բանակինն է, ինչպես ներկայացնում է Նիկոլ Փաշինյանինը, այլ հենց իրենը: Քննիչ հանձնաժողովի զեկույցը հրապարակելու անհրաժեշտությունը վերջին օրերին ընդգծել է նաև գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանը: Նա ԱԺ փակ քննարկման է կանչել իրեն պատերազմի պարտության համար մեղադրողներին: