Լրահոս
Մամուլի տեսություն
09:42
28.04.26
111

Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով

Img default alt hy

«Հրապարակ»

Ալիեւը Փաշինյանին օգնելու համար՝ մինչեւ ընտրությունները գերիների 2 խումբ կվերադարձնի Հայաստանին: Ալիեւը հույս ունի, որ այս քայլով անխուսափելի կդարձնի սիրելի գործընկերոջ` Նիկոլ Փաշինյանի վերընտրությունը: 

«Հրապարակ»

Ընտրության օրը «տնային կալանքի» տակ գտնվող անձանց կուղեկցեն ընտրատեղամասեր ՆԳՆ աշխատակիցները, կամ շրջիկ քվեատուփը կայցելի նրանց․ վերջնական լուծում դեռ չկա, խճճվել են։

«Ժողովուրդ»

Եկեղեցում երիտասարդին հարվածած Փաշինյանի թիկնապահին արգելել են հանրային վայրերում երևալ:

«Հրապարակ»

Տավուշի մարզի Չինչինի դպրոցը կմիացնեն Նավուրի դպրոցին։

«Ժողովուրդ»

ՔՊ կուսակցության 2026 թ-ի խորհրդարանական ընտրությունների համամասնական ցուցակի 72-րդ համարը՝ Հակոբ Կոջոյան կրթահամալիրի ղեկավար Ռուզաննա Երեմյանն Է։

Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, «5-րդ ալիք»-ի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման մեկնաբան Հայկա Ալոյանը կքննարկի Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն, «Ազգային» պատմամշակութային ՀԿ փոխնախագահ Հովիկ Ավանեսովի հետ: