Լրահոս
Մամուլի տեսություն
09:21
29.04.26
101

Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով

Img default alt hy

«Հրապարակ»

ՔՊ-ի ներսում միմյանց դեմ ատելության դոզան աննախադեպ չափերի է հասել։

«Ժողովուրդ»

ՀՀ կառավարությունը միլիարդներ է ներդրել սահմանամերձ բնակավայրերում տուն կառուցելու համար, բայց չի հաշվարկել՝ այդ տներում արդյոք մարդիկ ապրում են, թե ոչ։  

«Հրապարակ»

Վերջին շաբաթներին նախընտրական «զտում» է սկսվել ՆԳ եւ պաշտպանության համակարգերում։ Ովքեր թեկուզ հեռավոր բարեկամություն կամ մտերմություն ունեն ընդդիմադիր շրջանակների հետ, ազատվում են աշխատանքից։

«Ժողովուրդ»

Ընդդիմադիրները նպատակ ունեն  մեծ հանրահավաքով սկսել քարոզարշավը։

«Հրապարակ»

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ արտերկրում բնակվող հայերին ուղղված սպառնալիքներով լի, թե՝ եթե ընտրակաշառք վերցնեն եւ գան ՀՀ ընտրություններին մասնակցելու, Հայաստան հասնելուն պես «Զվարթնոցում» կձերբակալվեն։ 

Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, «5-րդ ալիք»-ի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման մեկնաբան Հայկա Ալոյանը կքննարկի քաղաքագետ Ալեն Ղեւոնդյանի հետ։