Լրահոս
Միջազգային
17:45
20.04.26
129

Ուկրաինան Նեպտուն հրթիռներով հարվածել է ռուսական ԱԹՍ-ների գործարանին. թեժ է իրավիճակը ռազմաճակատում

Ռուս-ուկրաինական պատերազմը մտնում է նոր՝ ավելի վտանգավոր փուլ, կարծում են ռազմական փորձագետները։ Ռուսաստանը շարունակում է զանգվածային հարվածները, իսկ Ուկրաինան պատասխանում է՝ արդեն Ռուսաստանի խորքում հարվածներ հասցնելով։ Ճակատում դինամիկան փոխվում է, բայց ո՛չ Կիևը, ո՛չ Մոսկվան վճռական առավելություն չունեն։ Կիևը կոչ է անում Եվրոպային ուժեղացնել պաշտպանությունը՝ փաստացի ներգրավվելով պատերազմում, իսկ Մոսկվան զգուշացնում է, որ այդ դեպքում եվրոպական երկրներն իր համար պոտենցիալ թիրախներ կարող են դառնալ: