Լրահոս
Միջազգային
11:29
09.05.26
415

Ովքե՞ր են ներկա Մոսկվայի Հաղթանակի շքերթին

Img default alt hy

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Մալայզիայի գերագույն տիրակալ սուլթան Իբրահիմը, ինչպես նաև Ղազախստանի և Ուզբեկստանի նախագահներ Կասիմ-Ժոմարտ Տոկաևն ու Շավկատ Միրզիյոևը Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ միասին ներկա են Մոսկվայում ընթացող Հաղթանակի շքերթին: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստիի» թղթակիցը:

Առաջնորդները տեղեր են զբաղեցրել կենտրոնական հարթակում: Նրանց կողքին են նաև այլ օտարերկրյա հյուրեր և Հայրենական մեծ պատերազմի վետերաններ:

Հաղթանակի 81-րդ տարեդարձի տոնակատարության առիթով Ռուսաստան են ժամանել նաև Լաոսի նախագահ Թհոնգլուն Սիսուլիտը, Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն, Հարավային Օսիայի նախագահ Ալան Գագլոևը, Աբխազիայի նախագահ Բադրա Գունբան, ինչպես նաև Սերբական Հանրապետության ղեկավարությունը, այդ թվում՝ նախագահ Սինիշա Կարանը, Ժողովրդական սկուպշչինայի նախագահ Նենադ Ստևանդիչը և «Անկախ սոցիալ-դեմոկրատների միություն» կուսակցության նախագահ Միլորադ Դոդիկը:

Կարմիր հրապարակում Հաղթանակի օրվա պատվին անցկացվող շքերթն այս տարի անցկացվում է կրճատ ձևաչափով: Ավելի վաղ ՌԴ Պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ սուվորովյան և նախիմովյան ուսումնարանների սաները, կադետները, ինչպես նաև զինտեխնիկայի շարասյունը չեն մասնակցի միջոցառմանը՝ կապված օպերատիվ իրադրության հետ: Շքերթը կավարտվի ավիացիայի թռիչքով: