Լրահոս
Քաղաքական
13:52
20.04.26
137

Փաշինյան ընտրողնե՛ր, պատկերացրեք, թե ձեր խաղաղասեր Ալիևի մտքում «Արևմտյան Զանգեզուրը» որն է. Րաֆֆի Ասլանյան

Img default alt hy

Փաստաբան Րաֆֆի Ասլանյանը ֆեյսբուքյան էջում գրում է․ «Ալիևը երեկ դարձյալ հայտարարել է, որ ավելի քան 80,000 մարդ վերադարձել է Ղարաբաղ և «Արևելյան Զանգեզուր»։

Փաշինյան ընտրողներ, խելքներիդ մի քիչ զոռ տվեք և պատկերացրեք, թե ձեր խաղաղասեր Ալիևի մտքում «Արևմտյան Զանգեզուրը» որն է, նա ինչո՞ւ է նույնիսկ խորհրդային Ադրբեջանում գոյություն

չունեցած վարչատարածքային միավոր ձևավորում՝ Զանգելանի, Կուբաթլուի հատվածներում։ Բացառո՞ւմ եք, որ նա ձեր սիրելի վարչապետի ապաշնորհ գործողություններից հենց «Արևմտյան Զանգեզուրն» է

ակնկալում, թե՞ ձեր «դուխովը», «հզորը» չի տա…»։