Լրահոս
Հասարակական
22:03
27.04.26
190

Փաշինյանի ավտոշարասյան զոհը դարձած հղի կնոջ սպանության համար ոչ ոք չի պատժվել

Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյունն ուղեկցող մեքենայի հարվածից մահացած Սոնա Մնացականյանի ու նրա չծնված փոքրիկի գործով վաղեմության ժամկետը կլրանա մեկ տարուց: Ողբերգությունից 4 տարի անց որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել: Իրավապաշտպանների կարծիքով՝ հատուկ է գործը ձգձգվում՝ վաղեմության ժամկետով այն փակելու համար: Հղի կնոջը վրաերթի ենթարկած մեքենայի վարորդ Արամ Նավասարդյանը, որը հայտնի է նաև «Ծեծեմ Արամ» մականունով, ո՛չ ազատությունից է զրկվել, ո՛չ էլ աշխատանքից: