Լրահոս
Արտաքին քաղաքականություն
14:45
09.05.26
151

Պատերազմի սարսափը և հաղթանակի վալսը. նրանք Բեռլին են հասել՝ մահվան միջով

Հայրենական մեծ պատերազմին մասնակցել է շուրջ 600 հազար հայ։ Նրանցից մոտ 300 հազարը եղել են Խորհրդային Հայաստանից, իսկ ևս 200-300 հազարը՝ Սփյուռքից և ԽՍՀՄ տարբեր հանրապետություններից։ Պատերազմը հայ ժողովրդից խլեց շուրջ 300 հազար կյանք․ ռազմաճակատ մեկնածների գրեթե կեսը տուն չվերադարձավ։ 

Հայ ժողովուրդը պատերազմի տարիներին տվել է 68 գեներալ, 4 ծովակալ, ավելի քան 100 Խորհրդային Միության հերոս, 27 զինվոր, որոնք արժանացել են Փառքի շքանշանի բոլոր երեք աստիճաններին։