Լրահոս
Քաղաքական
13:15
17.04.26
111

Պայմանավորվել են շարունակել համագործակցությունը

Img default alt hy

Թուրքիայում հանդիպել են Հայաստանի եւ Ադրբեջանի խորհրդարանների նախագահները:

Աժ լրատվական ծառայությունից հայտնում են, որ խորհրդարանների նախագահները դրական են գնահատել միջազգային կազմակերպությունների շրջանակներում խորհրդարանական պատվիրակությունների միջեւ շփումները, որոնք սկսվել են 2025 թվականի հոկտեմբերին Ժնեւում կայացած նրանց հանդիպումից հետո, եւ պայմանավորվել են շարունակել այդ շփումները:

Հանդիպման ընթացքում գոհունակությամբ արձանագրվել են երկու երկրների միջեւ հարաբերությունների կարգավորման շրջանակներում վերջին գործընթացները՝ ներառյալ խաղաղության եւ կայունության ամրապնդմանն ուղղված քայլերը, ինչպես նաեւ առեւտրային կապերի հաստատումն ու ընդլայնումը:

Հայաստանի եւ Ադրբեջանի խորհրդարանների նախագահներն ընդգծել են կառուցողական խորհրդարանական երկխոսության շարունակման կարեւորությունը՝ երկու հասարակությունների միջեւ վստահության հետագա ամրապնդման համար: