Լրահոս
Միջազգային
13:24
09.05.26
314

Պուտինն ու Թրամփը դեռևս չեն փոխանակվել Հաղթանակի տոնի շնորհավորանքներով. Պեսկով

Img default alt hy

Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Դոնալդ Թրամփը դեռևս չեն փոխանակվել Հաղթանակի օրվա առթիվ շնորհավորանքներով: Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Ո՛չ, դեռ չեն փոխանակվել»,- ասել է Պեսկովը: «Նրանք (նախագահները - խմբ.) խոսել են այդ մասին և Հաղթանակի օրվա նշանակության մասին վերջերս տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթացքում», - հավելել է նա:

Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց էին ունեցել ապրիլի 29-ին, որի ժամանակ Ռուսաստանի նախագահը գործընկերոջը տեղեկացրել էր Հաղթանակի տոնի կապակցությամբ զինադադար հայտարարելու պատրաստակամության մասին: