Լրահոս
Միջազգային
23:25
28.04.26
152

Պուտինը մեղադրել է Կիևին Ռուսաստանում ընտրությունների անցկացմանը խոչընդոտելու մեջ

Img default alt hy

Ուկրաինան ինքը ընտրություններ չի անցկացնում՝ պատրվակ բերելով ռազմական դրությունը, և խոչընդոտում է Ռուսաստանում ընտրությունների անցկացմանը. հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

Երեքշաբթի օրը Պուտինը խորհրդակցություն է անցկացրել՝ նվիրված Ռուսաստանի Դաշնությունում սպասվող ընտրությունների անվտանգության ապահովմանը։

«Իրենց մոտ՝ Ուկրաինայում, ընտրություններ չեն անցկացնում ռազմական դրության պատրվակով, դե, մեզ էլ փորձում են խանգարել»,- խորհրդակցության ժամանակ ասել է Պուտինը։

Իններորդ գումարման Պետական ​​դումայի պատգամավորների ընտրությունները կցանկացվեն 2026 թվականի սեպտեմբերի 20-ին՝ քվեարկության միասնական օրը։