Լրահոս
Հասարակական
21:18
17.04.26
188

Քարով գլխին են խփել, դանակով՝ կրծքին. դաժան սպանության առաջին վարկածը՝ Մրգաշենում

Մրգաշենցիները, անանուն մնալու պայմանով, «Հայլուր»-ի թղթակցին պատմել են, որ 52-ամյա տղամարդու անչափահաս դստեր շուրջ խոսակցությունների պատճառով է տեղի ունեցել սպանությունը: Աղջկա խնդրանքով՝ հայրը հորդորել է նրան անհանգստացնող տղային հանգիստ թողնել իր դստերը: Աանչափահաս տղայի բարկության վրա բենզին է լցրել նրա՝ ալկոհոլի ազդեցության տակ գտնվող հայրը: Երկու եղբայրները հոր խոսքերից հետո գնացել են հաշիվ պարզելու: