Լրահոս
Միջազգային
16:01
23.04.26
157

ՌԴ-ի դեմ պատժամիջոցների և Կիևի աջակցության հաստատումը կրկին ձգձգվում է․ ԵՀ

Img default alt hy

Եվրահանձնաժողովը հաստատել է, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 20-րդ փաթեթի և Կիևին տրամադրվող 90 միլիարդ եվրոյի ռազմական ֆինանսավորման պաշտոնական հաստատման ընթացակարգը դարձյալ «մի փոքր ձգձգվել է»։ Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Օլոֆ Ջիլը։

«Մենք հենց նոր տեղեկություն ստացանք, որ ռեպարացիոն վարկի (Ուկրաինայի համար 90 միլիարդ եվրոյի և պատժամիջոցների 20-րդ փաթեթի -խմբ.) հաստատման ընթացակարգը որոշ չափով ձգձգվում է։ Մենք կտեղեկացնենք, հենց որ այն ավարտվի»,- լրագրողներին հայտարարել է Ջիլը։

Պաշտոնապես ԵՄ Խորհրդում որոշումների հաստատման գրավոր ընթացակարգը տևում է 24 ժամ։ Այն գործարկվել էր ապրիլի 22-ին՝ Բրյուսելի ժամանակով 13։00-ին (Երևանի ժամանակով 15։00-ին)։