Լրահոս
Արտաքին քաղաքականություն
18:04
18.12.20
74

Ռուսաստանի ջանքերի շնորհիվ դադարեցվել է արյունահեղությունը հակամարտության գոտում. Պուտին

Img default alt hy

Լեռնային Ղարաբաղի առնչությամբ ձեռք բերված պայմանավորվածություններն ընդհանուր առմամբ հետեւողականորեն իրականացվում են։ Այս մասին ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների տեսակապային գագաթնաժողովի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։

Նա ընդգծել է, որ Ռուսաստանի ջանքերի շնորհիվ դադարեցվել է արյունահեղությունը հակամարտության գոտում, հաստատվել է ամբողջական հրադադար եւ սկսվել է կայունացման գործընթացը։ «Ընդ որում, մենք ձգտել են հետևել այն առանցքային պայմանավորվածություններին, որոնք ձեռք են բերվել ԵԱՀԿ ՄԽ-ում»,- ասել է Պուտինը։

Հիշեցնենք` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դեկտեմբերի 17-ին իր ամենամյա մեծ ճեպազրույցի ժամանակ վերահաստատրել էր նոյեմբերի 9-ին արված հայտարարությունը, որով, կողմերը Լեռնային Ղարաբաղում պետք է կանգնեն այնտեղ, որտեղ եղել են եռակողմ հայտարարության ստորագրման ժամանակ։

Նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ համատեղ հայտարարություն ընդունեցին, որի համաձայն` մի շարք տարածքներ փոխանցվեցին Ադրբեջանին։