Լրահոս
Միջազգային
14:40
09.05.26
141

Սերբիայի նախագահը Պուտինի հետ կքննարկի համագործակցության ընդլայնման հարցը

Img default alt hy

Սերբիայի Հանրապետության (Բոսնիա և Հերցեգովինայի կազմում) նախագահ Սինիշա Կարանը մտադիր է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը քննարկել երկկողմ համագործակցության ընդլայնումը։

«Իհարկե, մենք կշարունակենք մեր համակողմանի համագործակցությունը [Ռուսաստանի հետ], որն իրականացվում է երկար տարիներ բոլոր ոլորտներում՝ նախևառաջ տնտեսության, էներգետիկայի, տրանսպորտի, կրթության և բժշկության բնագավառներում։ Հիշեցնեմ, որ մենք Ռուսաստանի Դաշնության հետ ունենք մեծ թվով ստորագրված հուշագրեր, արձանագրություններ և համաձայնագրեր, և մենք կդիտարկենք, թե էլ որտեղ կարող ենք էլ ավելի զարգացնել և շարունակել մեր փոխգործակցությունը»,- ասել է նա ՏԱՍՍ-ին տված իր առաջին հարցազրույցում:

Կարանը նաև շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին 1995 թվականի Դեյթոնյան համաձայնագրին աջակցելու համար, որով խաղաղություն հաստատվեց Բոսնիա և Հերցեգովինայում։ «Ցանկանում եմ ընդգծել, որ սա մեզ համար կարևորագույն հարցերից է, քանի որ Դեյթոնյան համաձայնագիրը երաշխավորում է Սերբիայի Հանրապետության սահմանադրական իրավական դիրքը և սերբ ժողովրդի իրավահավասարությունը Բոսնիա և Հերցեգովինայի մյուս սահմանադրական ժողովուրդների հետ»,- նշել է նախագահը։