Լրահոս
Հասարակական
22:45
19.09.19
68

Սևազգեստ մայրերը՝ կառավարության դիմաց. վարչապետը եկավ և գնաց

Ծառայության ընթացքում զոհված կամ վիրավորված զինվորների մայրերը այսօր առավոտից բողոքի ակցիա են անում Կառավարության դիմաց: Իրենց անտեսված են զգում, հարցնում են` ինչպե՞ս է, որ Մարտի 1-ի տուժածներին 30 միլիոնի փոխհատուցում են տալիս, իսկ իրենց չեն էլ հիշում: «Զինվոր» հասարակական կազմակերպության խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանը մի քանի ժամ փակ է պահել կառավարության մուտքը: