Լրահոս
Հասարակական
22:32
20.04.26
150

Սյունիքում մեքենան ձորն է գլորվել

Img default alt hy

Ապրիլի 20-ին՝ ժամը 15։27-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Խոտանան ճանապարհին մեքենան ձորն է գլորվել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ Փրկարար ծառայության մեկ մարտական հաշվարկ և Պարեկային ծառայության կարգախումբ։ Պարզվել է, որ «Suzuki» մակնիշի մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շուրջ 100 մ գլորվել հարակից ձորը․ վարորդն արգելափակվել է ավտոմեքենայում։

Փրկարարներն ու պարեկներն արգելափակված վարորդին դուրս են բերել արգելափակումից։

Վարորդը տեղափոխվել է բժշկական կենտրոն, նրա կյանքին վտանգ չի սպառնում։