Լրահոս
Հասարակական
20:45
22.04.26
152

Թունավորման ախտանշանով 11 մարդ է հոսպիտալացվել Բյուրեղավանում. կոյուղաջրերը խառնվե՞լ են խմելու ջրին

Համաճարակ է Բյուրեղավանում: 11 մարդ հոսպիտալացվել է, 100-ավորները ահազանգել են շտապ օգնություն: Սրտխառնոց, փորլուծություն, փսխում, բարձր ջերմություն ախտանշաններով քաղաքացիները երեկվանից են դիմում բուժհաստատություններ: Առողջապահության նախարարությունը վստահեցնում է, որ ծանր դեպքեր չկան: Ըստ տուժածների՝ իրենց վատ ինքնազգացողության պատճառը խմելու ջուրն է, կասկած կա, թե կոյուղաջրերը խառնվել են խմելու ջրին: Ջրից նմուշառումներ են արել: