Լրահոս
Միջազգային
14:05
09.05.26
228

Թրամփի ձեռքում են բոլոր հաղթաթղթերը Իրանի հետ հակամարտությունում․ Սպիտակ տուն

Img default alt hy

Միացյալ Նահանգներն առավելություն ունեն Իրանի հետ հակամարտությունում և ձգտում են ընդմիշտ զրկել նրան միջուկային հավակնություններից։ Այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղարի առաջին տեղակալ Աննա Քելլին։

«Այժմ, քան երբևէ, պարզ է, որ նախագահ Թրամփի ձեռքում են բոլոր հաղթաթղթերը, մինչդեռ նրա ազգային անվտանգության թիմն աշխատում է Իրանի միջուկային հավակնություններին վերջնականապես վերջ դնելու ուղղությամբ», - ասել է նա CNN հեռուստաընկերությանը։

Քելլին նաև հավելել է, որ ԱՄՆ-ն «էլ ավելի է հզորանում «Էպիկական կատաղություն» (Epic Fury) գործողության հսկայական հաջողության արդյունքում, [իսկ] Իրանն օրեցօր թուլանում է»։

Պարսից ծոցի գոտում էսկալացիայի նոր ալիքը տեղի է ունեցել մայիսի 7-ի երեկոյան՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև հարվածների փոխանակման հետևանքով։ Ինչպես հաղորդել է Իրանի պետական հեռուստառադիոընկերությունը, առիթ է հանդիսացել ամերիկյան զինվորականների հարձակումն իրանական լցանավի վրա, ինչին ի պատասխան Իսլամական Հանրապետությունը գրոհել է ամերիկյան երեք էսմինեցներ Հորմուզի նեղուցի մոտակայքում։ Իր հերթին, ԱՄՆ Զինված ուժերի Կենտրոնական հրամանատարությունը հայտարարել է Իրանի տարածքում գտնվող ռազմական օբյեկտներին պատասխան հարվածներ հասցնելու մասին։