Լրահոս
Միջազգային
23:48
16.04.26
271

Թրամփը մեղադրել է ՆԱՏՕ-ի դաշնակիցներին Իրանի շուրջ ստեղծված իրավիճակում ԱՄՆ-ին չաջակցելու համար

Img default alt hy

ՆԱՏՕ-ի գծով ԱՄՆ դաշնակիցներն իրենց համար խնդիրներ են ստեղծել՝ հրաժարվելով աջակցել Վաշինգտոնին Իրանի շուրջ ստեղծված իրավիճակում։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Երբ նախորդ տարիներին նրանք խնդիրներ ունեին, մենք օգնության էինք հասնում։ Իսկ երբ մենք նրանց խնդրեցինք մասնակցել մի փոքրիկ բախման՝ համեմատած նրա հետ, ինչ կարող էր լինել, նրանք աջակցություն չցուցաբերեցին։

Հետևաբար, ես չեմ կարծում, թե նրանք օգնության կհասնեին որևէ խոշոր բախման դեպքում։

Եվ, հետևաբար, ես գտնում եմ, որ նրանք իրենց համար խնդիր են ստեղծել»,- մեկնաբանել է ամերիկյան առաջնորդը՝ պատասխանելով ՆԱՏՕ-ի դաշնակիցների վերաբերյալ հարցին։

Թրամփը լրագրողների հետ զրուցել է Սպիտակ տան Հարավային մարգագետնում՝ Նևադա նահանգի Լաս Վեգաս քաղաք մեկնելուց առաջ։