Լրահոս
Միջազգային
23:56
28.04.26
294

Թրամփը քննադատել է Գերմանիայի կանցլերին՝ Իրանի հարցում ունեցած դիրքորոշման համար

Img default alt hy

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննադատել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցին՝ Իրանի վերաբերյալ նրա դիրքորոշման համար՝ միաժամանակ Բեռլինի տնտեսական և այլ խնդիրների պատասխանատվությունը դնելով գերմանական առաջնորդի վրա։

«Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը ընդունելի է համարում Իրանի մոտ միջուկային զենքի առկայությունը։ Նա գաղափար անգամ չունի, թե ինչի մասին է խոսում»,- գրել է Սպիտակ տան ղեկավարը Truth Social սոցիալական ցանցում։

«Եթե Իրանն ունենար միջուկային զենք, ամբողջ աշխարհը պատանդ կդառնար։ Ես այժմ Իրանի նկատմամբ ձեռնարկում եմ գործողություններ, որոնք վաղուց պետք է ձեռնարկեին այլ երկրներ կամ նախագահներ»,- պնդել է Թրամփը։ «Զարմանալի չէ, որ Գերմանիայի գործերն այդքան վատ են թե՛ տնտեսական, թե՛ այլ առումներով»,- հավելել է ամերիկյան առաջնորդը։