Լրահոս
Հասարակական
12:24
20.04.26
149

Վթարի պատճառով 24 ժամ ջուր չի լինելու Դիլիջան և Արմավիր քաղաքներում

Img default alt hy

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ ջրի մաքրման կայանում իրականացվող աշխատանքներով պայմանավորված, ս.թ. ապրիլի  20-ին ժամը 11:00-ից մինչև ապրիլի 21-ը ժամը 11:00-ն  կդադարեցվի Տավուշի  մարզի՝ Դիլիջան քաղաքի ջրամատակարարումը:

Ինչպես նաև, շինարարի կողմից իրականացվող աշխատանքներով պայմանավորված, ս.թ. ապրիլի 20-ին ժամը 11:00-ից մինչև ապրիլի 21-ը ժամը 11:00-ն  կդադարեցվի Արմավիրի  մարզի Արմավիր քաղաքի՝ Մ. Բաղրամյան, Մխ. Հերացի, Մակի, Շինարարներ, Հայրենյաց, Վերածնունդ, Խ. Աբովյան և Ռ. Եղոյան փողոցների, 108 թաղամասի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: