Լրահոս
Հասարակական
19:41
17.04.26
162

Խի՞ եք խփում, շունչս կտրվում ա. հրմշտոց, բերման ենթարկվածներ՝ դատարանի բակում

Ոստիկաններն ու քաղաքացիները այսօր ընդհարվել են Հակակոռուպցիոն դատարանի բակում, որտեղ այսօր շարունակվում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանի դատավարությունը: Իրավապահների և Կարապետյանի աջակիցների միջև անսպասելի հրմշտոց է սկսվել: Սև բերետավորները ավելի քան 20 մարդու են բերման ենթարկել: Մոտ տասը րոպե շարունակված լարվածությունը, ինչպես անսպասելի սկսվել էր, այդպես անսպասելի էլ լիցքաթափվել է: «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամների համոզմամբ՝ հատուկ ներդրված սադրիչներն են բախում հրահրել: