Լրահոս
Աշխարհ
14:39
28.04.26
732

Խnշոր hրդեհ՝ Մոսկվայում նոր կառուցվող բազմահարկ շենքում. կան զnhեր և վիրավnրներ

Img default alt hy

Մոսկվայի հյուսիսում բռնկված հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի, 9 մարդ գտնվում է բժիշկների հսկողության տակ, 31-ին հաջողվել է փրկել։ Այս մասին ՏԱՍՍ գործակալությանը հայտնել են ՌԴ ԱԻՆ-ից:

«Այս պահին հրշեջները փրկարարական սարքերի օգնությամբ փրկել են 31 մարդու: Ինը հոգի հետազոտվում է բժիշկների կողմից: Ցավոք, 5 մարդ զոհվել է», - նշել են գերատեսչությունում:

Ավելի վաղ հաղորդվում էր երեք զոհի և յոթ տուժածի մասին:

ԱԻՆ-ից նաև հայտնել են, որ շենքի շրջագծով տեղադրվել են վերամբարձ մեխանիզմներ, ներսում շարունակում են աշխատել գազածխապաշտպան ծառայության օղակները: Աշխատանքներում ներգրավված է ավելի քան 120 մարդ և 30 միավոր տեխնիկա: Հրդեհին տրվել է բարդության առավելագույն՝ հինգերորդ աստիճանը:

Հրդեհը բռնկվել է 2-րդ Ամբուլատորնի անցուղու թիվ 14 հասցեում գտնվող կառուցվող բազմահարկ շենքում: Շենքում կարող էր գտնվել ավելի քան 200 մարդ:

Ավելին՝ տեսանյութում։